«Բավարիան» շարունակում է տպավորիչ ելույթներ ունենալ նոր մրցաշրջանի մեկնարկում՝ տանելով 12 անընդմեջ հաղթանակ, ինչը ռեկորդ է գերմանական Բունդեսլիգայի բոլոր ակումբների շրջանում։
Եվրոպայի լավագույն հինգ լիգաների թիմերի շարքում միայն «Միլանի» 1992/93 մրցաշրջանն է ունեցել ավելի լավ շարք, երբ «ռոսոներիները» հաղթել են 13 անընդմեջ մեկնարկային խաղերում։