Հարի Քեյնը Չեմպիոնների Լիգայում գոլերի քանակով շրջանցեց Դիդիե Դրոգբային

«Բավարիան» Չեմպիոնների Լիգայի երրորդ տուրի շրջանակներում տանը 4-0 հաշվով ջախջախեց «Բրյուգեին»։

Հանդիպման գոլերից մեկը խփեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։

Այս գոլը անգլիացու 45-րդն էր Չեմպիոնների Լիգայում։ Նա բարձրացավ 17-րդ հորիզոնական՝ գերազանցելով «Չելսիի» լեգենդ Դիդիե Դրոգբային (44)։