«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը հայտնել է թիմի երկու վնասվածքների մասին՝ Չեմպիոնների Լիգայում Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նկատմամբ տարած 5-1 հաշվով հաղթանակից հետո։
«Ալեքսանդր Իսակը ստիպված էր փոխարինվել աճուկի ցավերի պատճառով։ Հուսով ենք, որ այդքան էլ վատ չէ։ Շատ դժվար է հավասարակշռություն գտնել այն ֆուտբոլիստի համար, ով բացակայում էր երեք ամիս:
Ես նաև կարծում եմ, որ Ֆրիմպոնգը մի քանի շաբաթ կբացակայի այս նոր վնասվածքի պատճառով», – Սլոտի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն: