Չեմպիոնների Լիգայի երրորդ տուրում «Չելսին» տանը 5-1 հաշվով հաղթեց «Այաքսին»։
Լոնդոնցիների հինգ գոլերից երեքը խփել են երիտասարդ ֆուտբոլիստներ՝ Մարկ Գուհին (19), Էստևաոն (18) և Տիրեկ Ջորջը (19)։
Ըստ Opta-ի՝ «Չելսին» դարձել է Չեմպիոնների Լիգայի պատմության մեջ առաջին ակումբը, որի մեկ խաղում գոլ են խփել երեք դեռահաս ֆուտբոլիստներ։