CHAMPIONS LEAGUE. «Ռեալը» դժվարությամբ հաղթեց «Յուվենտուսին»․ այլ արդյունքներ 🎥

Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի երրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» դժվարությամբ հաղթեց Թուրինի «Յուվենտուսին»։ Խաղն ավարտվեց 1-0 հաշվով։

Մադրիդյան ակումբի միակ գոլը հեղինակեց Ջուդ Բելինգհեմը՝ Վինիսիուս Ժունիորի հարվածից հետո դարպասաձողից ետ մղված գնդակն ուղարկելով Դի Գրեգորիուի պաշտպանած դարպասը։

Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ հաշիվները՝

«Այնտրախտ» – «Լիվերպուլ» 1-5

«Բավարիա» – «Բրյուգե» 4-0

«Մոնակո» – «Թոթենհեմ» 0-0

«Չելսի» – «Այաքս» 5-1

«Ատալանտա» – «Սլավիա Պրահա» 0-0

«Սպորտինգ» – «Մարսել» 2-1