Ռոբերտ Լևանդովսկին կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում

«Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում, տեղեկացնում է AS-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը ցանկանում է իր թիմում տեսնել 37-ամյա հարձակվողին։ Նշվում է, որ Լևանդովսկին արդեն նախնական համաձայնություն է տվել «Օլդ Թրաֆորդ» տեղափոխվելու վերաբերյալ։

Կատալոնական ակումբը, իր հերթին, չի նախատեսում երկարաձգել ֆուտբոլիստի պայմանագիրը, որը լրանում է 2026 թվականի ամռանը, և պատրաստ է քննարկել նրա վաճառքը։

Լևանդովսկին «Բարսելոնային» միացել է 2022 թվականին՝ «Բավարիայից»։ Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 9 խաղ և դարձել է 4 գոլի հեղինակ։