Մարկ-Անդրե տեր Շտեգենի ձմռանը «Բարսելոնայից» հեռանալը այլևս չի բացառվում:
Գերմանական Sky-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ այդ հնարավորությունը մնում է. կատալոնական ակումբը նույնիսկ 33-ամյա դարպասապահի համար վարձակալության հարցումներ է ստացել:
Մարկ-Անդրե տեր Շտեգենն այժմ վերականգնվում է մեջքի վնասվածքի վիրահատությունից: Ամռանը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հստակեցրեց, որ Ժոան Գարսիան կլինի թիմի մեկնարկային դարպասապահը:
Այնուամենայնիվ, տեր Շտեգենը որոշեց մնալ, չնայած որոշ ժամանակ կոնֆլիկտի մեջ էր ակումբի հետ: Հեղինակավոր Transfermarkt պորտալի փորձագետները Մարկ-Անդրե տեր Շտեգենին գնահատում են 8 միլիոն եվրո: