«Չելսիի» նախկին ավագ Ջոն Թերին ապագայում կցանկանար դառնալ թիմի գլխավոր մարզիչը։
«Միակ բանը, որ ինձ պակասում է, «Չելսիի» գլխավոր մարզիչ դառնալն է։ Դա իմ երազանքն է։ Ես ամեն ինչի եմ հասել «Չելսիում»», – ասել է Թերին The Athletic-ին։
Ջոն Թերին «Չելսիի» կազմում անցկացրել է 717 հանդիպում՝ խփելով 67 գոլ։ Էնցո Մարեսկան ներկայումս «Չելսիի» գլխավոր մարզիչն է։։