«Ռեալ Մադրիդը» գոհ է Լա Լիգայի որոշումից՝ «Վիլյառեալի» և «Բարսելոնայի» միջև 17-րդ տուրի խաղը ԱՄՆ-ում չանցկացնելու վերաբերյալ։ COPE-ի տվյալներով՝ խաղը նախատեսված էր դեկտեմբերի 20-ին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Լոս Բլանկոսի» ճամբարը կարծում է, որ նման խաղի կազմակերպումը կարող էր լուրջ նախադեպ ստեղծել։
Մադրիդյան ակումբը կարծում է, որ ֆուտբոլիստների բողոքի ցույցերը և Լա Լիգայի փորձերը դրանք թաքցնելու համար վճռորոշ գործոն էին կազմակերպչի կողմից «Վիլյառեալի» և «Բարսելոնայի» միջև խաղը Մայամիում անցկացնելուց հրաժարվելու հարցում։