«Բարսելոնայի» պաշտպան Պաու Կուբարսին կիսվել է Չեմպիոնների Լիգայի 3-րդ տուրի «Ռեալ Մադրիդի» դեմ խաղի վերաբերյալ իր սպասելիքներով։
– Ի՞նչ կասեք՝ բարդ է լինելու պաշտպանվել Կիլիան Մբապպեի դեմ։
– Բոլորը գիտեն, թե ով է Մբապպեն։ Մենք պետք է ուշադիր լինենք նրա և «Ռեալ Մադրիդի» մյուս բոլոր ֆուտբոլիստների նկատմամբ, ովքեր համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներ են։ Մենք պետք է նրան հնարավորինս հեռու պահենք խաղից, բայց ամենակարևորը մեր սեփական խաղի վրա կենտրոնանալն է։
– Կարծում եք՝ կարող եք կրկին հաղթել «Ռեալ Մադրիդին»։
– Մենք կենտրոնացած ենք միայն լավ խաղալու և երեք միավոր վաստակելու վրա։ Մենք ուզում ենք լինել աղյուսակի առաջին հորիզոնականում։ Դա մեզ առավելություն կտա։ Երկրպագուները սիրում են շատ գոլերով խաղեր՝ երկու կողմերում էլ։ Բայց մենք ուզում ենք շատ գոլեր խփել և ոչ մեկը բաց չթողնել», – Կուբարսիի խոսքերն է մեջբերում AS-ը։
«Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» խաղը կկայանա հոկտեմբերի 26-ին Մադրիդում և կսկսվի Երևանի ժամանակով ժամը 19։15-ին։