Տիբո Կուրտուա․ «Ես չեմ կարծում, որ մրցավարների սխալները մեզ օգուտ են տվել»

Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան արձագանքել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի այն հայտարարություններին, թե Իսպանիայի առաջնությունում կա «սպիտակ ձեռքի» ազդեցություն։

Կատալոնական ակումբի նախագահը նման հայտարարություններ էր արել Լա Լիգայի 9-րդ տուրում «Բարսելոնա» — «Ժիրոնա» խաղում գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հեռացման հետևանքով։

Կուրտուայի խոսքով՝ «Լապորտան դա ասաց, քանի որ ստիպված է նման բաներ ասել՝ հաշվի առնելով Նեգրեյրայի գործը։ Ես երբեք չեմ տեսել, որ մրցավարները օգուտ բերեն «Ռեալին», ընդհակառակը։ Մրցավարները մարդիկ են, և նրանք նույնպես սխալներ կարող են թույլ տալ։ Ես չեմ կարծում, որ իրենց սխալները մեզ օգուտ են տվել», — մեջբերում է AS-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Կուրտուան անցկացրած 11 խաղերում բաց է թողել 10 գոլ և 5 հանդիպում ավարտել դարպասը անառիկ պահելով։