Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խավիեր Տեբասը խիստ արձագանքել է Լա Լիգայի 17-րդ տուրի «Բարսելոնա» — «Վիլյառեալ» հանդիպումն ԱՄՆ-ում անցկացնելու ծրագրի չեղարկմանը։
Խաղը, որը նախատեսված էր դեկտեմբերի 20-ին, չեղարկվեց այն բողոքների պատճառով, որոնք առաջացան ֆուտբոլիստների շրջանում․ նրանք 9-րդ տուրի հանդիպումների մեկնարկին հրաժարվել էին խաղալ՝ ցույց տալով իրենց դժգոհությունը։
Տեբասը X սոցիալական հարթակում գրեց, որ իսպանական ֆուտբոլը կորցրեց «համաշխարհային մակարդակով իր մասին հայտարարելու և ապագան ամրապնդելու կարևոր հնարավորությունը»։
«Մրցակցության արդարության» մասին խոսում են նրանք, ովքեր տարիներ շարունակ իրենք են կասկածի տակ դրել այն՝ ճնշում գործադրելով մրցավարների վրա, աղավաղելով իրադարձությունները և քաղաքական ու մեդիա ճնշումը վերածելով մարզական գործիքի», — նշել է Տեբասը։
Նրա խոսքով՝ նախագծի քննադատների մոտ եղած «տեղեկատվությունը» ընդամենը պատրվակ էր նախաձեռնությունը տապալելու համար, որը քննարկվել էր դեռ 2018-ին։
Լա Լիգայի ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել «Բարսելոնային» և «Վիլյառեալին»՝ նախագծին աջակցելու համար՝ ընդգծելով. «Նրանք մտածում էին ոչ թե իրենց, այլ ամբողջ իսպանական ֆուտբոլի մասին»։