Մարոկոյի ազգային հավաքականի եզրային հարձակվող Հակիմ Զիեշը շուտով մեկ տարվա պայմանագիր կկնքի Մարոկոյի «Վիդադ Կասաբլանկայի» հետ, տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
32-ամյա վինգերը ներկայումս ազատ գործակալ է՝ Կատարի «Ալ Դուհայլի» հետ պայմանագրի ժամկետն ավարտվելու պատճառով։ Զիեշը իր կարիերայի լավագույն տարիներն անցկացրել է «Այաքսի» կազմում, որտեղից հետո տեղափոխվել է «Չելսի»։ Լոնդոնյան ակումբի հետ նա 2021 թվականին նվաճել է Չեմպիոնների լիգան, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնության գավաթը։
Մարոկոյի հավաքականում Զիեշը անցկացրել է 64 հանդիպում՝ դառնալով 25 գոլի հեղինակ։