«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Իգոր Տուդորը կիսվել է իր մտքերով Չեմպիոնների լիգայի առաջիկա խաղում «Ռեալ Մադրիդի» աստղ Կիլիան Մբապպեին չեզոքացնելու վերաբերյալ:
«Բիանկոներիի» և «Լոս Բլանկոսի» միջև արտագնա խաղը կկայանա այսօր՝ մեկնարկելով Երևանի ժամանակով ժամը 23:00-ին:
Լրագրողները հարցրել են «Ծեր Սինյորայի» մարզչին Մբապպեի մասին, ով գոլ է խփել ակումբի և հավաքականի կազմում իր նախորդ 11 խաղերից յուրաքանչյուրում:
«Ինչպե՞ս կարող ենք կանգնեցնել Մբապպեին: Մենք գիտենք, թե որքան լավն է նա, բայց չենք կարող կենտրոնանալ միայն նրա վրա.
«Ռեալ Մադրիդն» ունի այդքան շատ բարձր մակարդակի խաղացողներ», – Տուդորի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն:
Կիլիան Մբապպեն այս մրցաշրջանում Խաբի Ալոնսոյի թիմի կազմում 11 խաղում խփել է 15 գոլ: