Խաբի Ալոնսո. «Նրա ազդեցությունը շատ մեծ է թիմի համար»

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն Չեմպիոնների Լիգայի «Յուվենտուսի» դեմ խաղից առաջ խոսել է հարձակվող Կիլիան Մբապպեի կարևորության մասին թիմի համար։

«Մբապպեի ազդեցությունը շատ կարևոր է, ինչպես նաև նրա գոլերը։ Նրա թիմակիցները նրան են նայում՝ թե՛ գնդակով, թե՛ դրանից դուրս։

Կիլիանը միշտ կլինի մեր թիմի լավագույն ռմբարկուն, բայց նրա ազդեցությունն այժմ ավելի մեծ է դարձել։ Նա շատ խելացի է», – Ալոնսոյի խոսքերն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Ռեալ Մադրիդ» – «Յուվենտուս» խաղը կկայանա հոկտեմբերի 22-ին։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով ժամը 23:00-ին։