«Ֆլամենգոն» հետաքրքրված է «Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալայի հետ պայմանագիր կնքելով, հայտնում է լրագրող Էկրեմ Քոնուրը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլական ակումբն արդեն սկսել է 31-ամյա արգենտինացու տրանսֆերային առաջարկը պատրաստել։
Դիբալայի պայմանագիրը հռոմեացիների հետ լրանում է 2026 թվականի հունիսի 30-ին։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո։