«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է ուսումնասիրել կիսապաշտպանությունը ուժեղացնելու տարբերակները:
Լրագրող Գրեհեմ Բեյլիի խոսքով՝ «Ռոմայի» կիսապաշտպան Մանու Կոնեն անգլիական գրանդի ուշադրության կենտրոնում է:
«Կարմիր սատանաները» նախկինում հետաքրքրված էին ֆրանսիացու ծառայություններով:
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։