«Բարսելոնայի» պաշտպան Ալեխանդրո Բալդեն հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» ուշադրության կենտրոնում, հայտնում է E-Notícies-ը:
Աղբյուրի համաձայն՝ «Քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անձամբ հետաքրքրված է Բալդեով, քանի որ արդեն քննարկել է հնարավոր տրանսֆերը «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուի հետ։
«Մանչեսթեր Սիթին» նախկինում փորձել է Բալդեին ձեռք բերել 2023 թվականին՝ հույս ունենալով օգտվել «Բարսելոնայի» ֆինանսական դժվարություններից, սակայն մերժվել է։
21-ամյա իսպանացու պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո: