ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն, ով այս տարի նվաճեց «Ոսկե գնդակը», Չեմպիոնների Լիգայում «Բայերի» նկատմամբ տարած 7-2 հաշվով հաղթանակից հետո պատասխանել է, թե արդյոք «Ռեալ Մադրիդի» աստղային հարձակվող Կիլիան Մբապպեն արժանի է մրցանակին։
«Նա արժանի է դրան՝ հաշվի առնելով իր կարիերան։ Նա շատ լավ սկսեց մրցաշրջանը, շատ գոլեր է խփում։ Կիլիանը իմ ընկերն է։
Հուսով եմ՝ Մբապպեն այսպես կշարունակի։ Հուսով եմ՝ մի օր նա կհաղթի «Ոսկե գնդակը»», – Դեմբելեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։