CHAMPIONS LEAGUE. ՊՍԺ-ն ջախջախեց «Բայերին»․ այլ արդյունքներ

Չեմպիոնների Լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում ֆրանսիական ՊՍԺ-ն ջախջախեց Լևերկուզենի «Բայերին»։ Խաղն ավարտեց 2-7 հաշվով։

ՊՍԺ-ի կազմում գոլեր հեղինակեցին Ուիլյամ Պաչոն, Խվիչա Կվարացխելիան, Նունու Մենդեշը, ՈՒսման Դեմբելեն, Վիտինյան և երկու անգամ էլ աչքի ընկավ երիտասարդ հարձավող Դեսիրե Դուեն, իսկ «Դեղագործների» գոլերը հեղինակեց Ալեիշ Գարսիան։

Նշենք, որ թիմերն առաջին խաղակեսի 30-ից 40-րդ րոպեների ընթացքում հասցրել են մնալ 10 ֆուտբոլիստներով, քանի որ կարմիր քարտով պատժվել են գերմանական ակումբի ֆուտբոլիստ Ռոբերտ Անդրիխը և ՊՍԺ-ի պաշտպան Իլյա Զաբարնին։

Այլ արդյունքներ․

«Արսենալ» – «Ատլետիկո» 4-0

«Վիլյառեալ» – «Մանչեսթեր Սիթի» 0-2

«Ունիոն» – «Ինտեր» 0-4

«Կոպենհագեն» – «Բորուսիա» 2-4

«Նյուքասլ» – «Բենֆիկա» 3-0

ՊՍՎ – «Նապոլի» 6-2