«Բարսելոնան» պլանավորում է երկարաձգել հարձակվող Ֆերան Տորեսի պայմանագիրը, հաղորդում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ երկու կողմերն էլ հետաքրքրված են շարունակել իրենց համագործակցությունը։ 25-ամյա իսպանացին բազմիցս հայտարարել է «Բարսելոնային» իր նվիրվածության մասին, և ակումբը նրան գնահատում է որպես հարձակողական ֆուտբոլիստ։
Տորեսը «Բարսելոնայի» կազմում հանդես է գալիս 2022 թվականի հունվարից։ 2025/26 մրցաշրջանում իսպանացին 10 խաղում խփել է հինգ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։