«Ռեալ Մադրիդի» ավագ Դանի Կարվախալը արձագանքել է Իսպանիայի Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասի հայտարարությանը։ Տեբասը նշել է, որ առաջնությունն ավելի շատ կեղծվում է «Ռեալ Մադրիդի» մրցավարության հեռուստատեսային տեսանյութերով, քան ԱՄՆ-ում անցկացվող խաղերով։
«Պարոն Տեբաս, կանոնակարգի խախտումը մրցույթի ամբողջականության խախտում է։ Դուք կարող եք արտահայտել ցանկացած կարծիք «Ռեալ Մադրիդի» հեռուստատեսային տեսանյութերի մասին, բայց չեք կարող անտեսել այն փաստը, որ ԱՄՆ-ում կայանալիք խաղը կանոնների խախտում է։
Եթե խաղը տեղի ունենա, դա բիծ կթողնի ձեր մրցաշարի վրա», – գրել է Կարվախալը սոցիալական ցանցերում։
«Վիլյառեալը» և «Բարսելոնան» պետք է խաղան Մայամիում դեկտեմբերի 20-ին։