ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի «Ունիվերսիտատեա Կրայովա» – «Նոա» հանդիպման մրցավարական կազմը։
Հանդիպումը կսպասարկի Իսրայելի ներկայացուցիչ Գալ Լեյբովիցը։ Եզրային մրցավարներն են Դոր Մեդինան և Յոսի Բաբայոֆը, իսկ չորրորդ պաշտոնյան կլինի Դեկել Զինոն։
Տեսամրցավար (VAR)՝ Էյթան Շմուելևից, օգնական՝ Շալոմ Բեն Աբրահամ։
Խաղը կկայանա հոկտեմբերի 23-ին, Երևանի ժամանակով՝ 23:00։