«Լիվերպուլը» չի կարողացել ժամանել Մայնի Ֆրանկֆուրտ՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Այնտրախտի» դեմ խաղի համար, քանի որ թիմի ինքնաթիռը տեխնիկական խնդիր է ունեցել։
Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։ Խնդրի պատճառով չեղարկվել է նաև նախախաղային մամուլի ասուլիսը։
Հանդիպումը կկայանա «Ֆրանկֆուրտ Արենա» մարզադաշտում (Ֆրանկֆուրտ, Գերմանիա) և կսպասարկի ֆրանսիացի մրցավար Ֆրանսուա Լետեքսին։
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկու խաղերից հետո «Լիվերպուլը» ունի 3 միավոր և զբաղեցնում է 17-րդ տեղը, իսկ «Այնտրախտը» ևս 3 միավորով գտնվում է 15-րդ հորիզոնականում։