«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն հայտարարել է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբը մեծ ձեռքբերումներ չի կատարի։
«Անցյալ ամառ մենք արեցինք այն ամենը, ինչ ցանկանում էինք և կարող էինք։ Այժմ պետք է սպասենք, մինչև խաղացողները վերականգնվեն վնասվածքներից։ Ներկա պահին չեմ տեսնում պատճառ ձմռանը շուկա դուրս գալու համար։ Եթե իրավիճակը փոխվի, պատրաստ ենք արձագանքել», — ասել է Դեկուն, հայտնում է Football Espana–ն։