Թարմացվել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը

Transfermarkt-ի փորձագետները հրապարակել են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների թարմացված ցուցակը։

Առաջատարն այս անգամ էլ մնացել է «Բարսելոնայի» երիտասարդ հարձակվողը՝ Լամին Յամալը, որի տրանսֆերային արժեքը գնահատվել է 200 միլիոն եվրո։

Երկրորդ տեղը կիսում են երեք աստղեր՝

  • Ջուդ Բելինգհեմը («Ռեալ Մադրիդ», կիսապաշտպան),

  • Կիլիան Մբապեն («Ռեալ Մադրիդ», հարձակվող),

  • Էրլինգ Հոլանդը («Մանչեսթեր Սիթի», հարձակվող)։
    Նրանցից յուրաքանչյուրի արժեքը կազմում է 180 միլիոն եվրո։

Տասնյակը եզրափակում են՝

  • Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ», հարձակվող) — 150 մլն €,

  • Ջամալ Մուսիալա («Բավարիա», կիսապաշտպան) — 140 մլն €,

  • Պեդրի («Բարսելոնա», կիսապաշտպան) — 140 մլն €,

  • Բուկայո Սակա («Արսենալ», վինգեր) — 140 մլն €,

  • Ալեքսանդր Իսակ («Լիվերպուլ», հարձակվող) — 140 մլն €,

  • Ֆլորիան Վիրծ («Լիվերպուլ», կիսապաշտպան) — 130 մլն €։