«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը կոչ է արել սահմանել տարիքային սահմանափակումներ ազգային հավաքականների ֆուտբոլիստների համար, տեղեկացնում է gianlucadimarzio.com-ը։
«Եվրոպայում ինչ-որ բան պետք է փոխվի, ժամանակն արդեն հասունացել է։ Հանդիպումները չափազանց շատ են դարձել։ Հավաքականների համար անհրաժեշտ է սահմանաչափ։ Օրինակ՝ 23 տարեկանից հետո ֆուտբոլիստները չպետք է հրավիրվեն հավաքական։ Երբ դուք 30 տարեկանից բարձր խաղացողներ եք հրավիրում և նրանք վնասվածքներ են ստանում, դրանից տուժում են լիգաները։
Լիգաների նկատմամբ հարգանք չկա, իսկ ակումբները բավարար փոխհատուցում չեն ստանում այն բանի համար, որ ֆուտբոլիստներին տրամադրում են հավաքականներին, մինչդեռ տարվա ընթացքում հենց իրենք են վճարում նրանց աշխատավարձը», — ասել է Դե Լաուրենտիսը։