«Ռեալ Մադրիդի» դարպասապահ Տիբո Կուրտուան մասնակցել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի «Յուվենտուսի» դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսին։ Այլ հարցերի շարքում, քննարկումը վերաբերել է Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասին։
«Ես երբեք չեմ տեսել, որ որևէ լիգայի նախագահ, որևէ մարզաձևում, այսպես խոսի։ Նա հրապարակավ պատասխանում է մարդկանց սոցիալական ցանցերում… Ես երբեք չեմ տեսել, որ լիգայի նախագահը այդպես շփվի», – Կուրտուայի խոսքերն է մեջբերում Diario AS-ը։
Տեբասը Իսպանիայի լիգայի նախագահ է դարձել 2013 թվականին։ Դրանից առաջ նա 12 տարի եղել է Լա Լիգայի փոխնախագահ և զբաղեցրել է տարբեր պաշտոններ 11 ակումբներում։ Կուրտուան նախկինում քննադատել էր Լա Լիգայի ղեկավարությանը «Բարսելոնայի» և «Վիլյառեալի» միջև խաղը ԱՄՆ-ում անցկացնելու որոշման համար։