Խաբի Ալոնսո․ «Մենք այժմ այդ փուլում չենք»

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն պատասխանել է այն հարցին, թե արդյոք Էնդրիկը կարող է վարձակալությամբ տեղափոխվել։ Բրազիլացին դեռևս խաղադաշտ չի դուրս եկել 2025/2026 մրցաշրջանում։

«Կարո՞ղ է վարձակալությունը օգտակար լինել Էնդրիկի համար։ Մենք այժմ այդ փուլում չենք։ Հարձակման մեջ մրցակցությունը շատ մեծ է։ Մենք պետք է պատրաստ լինենք յուրաքանչյուր խաղի։ Էնդրիկը, Գոնսալոն, Բրահիմը՝ բոլորը պետք է պատրաստ լինեն։ Մենք խաղում ենք բարձր մակարդակով, և մեզ շատ լավ խաղացողներ են պետք», – ասել է Ալոնսոն մամուլի ասուլիսում։

Հեղինակավոր Transfermarkt պորտալի փորձագետները 19-ամյա Հենդրիկին գնահատում են 35 միլիոն եվրո։ Չորեքշաբթի՝ հոկտեմբերի 22-ին, «Ռեալ Մադրիդը» Չեմպիոնների լիգայում կընդունի «Յուվենտուսին»։