«Ռեալ Մադրիդի» պաշտպան Դավիդ Ալաբան դուրս է մնացել խաղադաշտից 7-10 օրով։
Cope-ի փոխանցմամբ՝ 33-ամյա ֆուտբոլիստը աջ սրունքի վնասվածք է ստացել Լա Լիգայի 9-րդ տուրի «Խետաֆեի» դեմ խաղում (1-0)։
Հետևաբար, Ալաբան բաց կթողնի «Ռեալ Մադրիդի» առաջիկա խաղերը Չեմպիոնների Լիգայում «Յուվենտուսի» և Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնայի» դեմ։