«Ռեալ Մադրիդի» աջ պաշտպան Դանի Կարվախալը մեկնաբանել է Լա Լիգայի 17-րդ տուրում Մայամիի «Հարդ Ռոք» մարզադաշտում կայանալիք «Բարսելոնայի» և «Վիլյառեալի» միջև խաղը։
««Վիլյառեալ» – «Բարսելոնա» խաղի Մայամիում անցկացումը, անկասկած, խեղաթյուրում է մրցաշարի արդյունքները։ Այս իրավիճակը խանգարում է Լա Լիգայի բոլոր թիմերին մրցել հավասար պայմաններում», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է De Marke Sports-ը։
Հիշեցնենք, որ Իսպանիայի ֆուտբոլիստների ասոցիացիան (AFE), Լա Լիգայի թիմերի ավագների աջակցությամբ, իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ ֆուտբոլիստները յուրաքանչյուր 9-րդ տուրի խաղի սկզբում բողոքելու են Իսպանիայի լիգայի արտասահմանում խաղի անցկացման դեմ։