«Լիվերպուլի» նախկին մարզիչ Յուրգեն Կլոպը հիշեցրել է, որ ակումբը հանրության շրջանում ժողովրդականություն չէին վայելում, երբ ստանձնեց մերսիսայդյան ակումբի ղեկավարությունը։ Գերմանացի մարզիչը «Լիվերպուլի» մարզիչ դարձավ 2015 թվականի հոկտեմբերին և լքեց ակումբը 2024 թվականի ամռանը։
«Երբ ես ժամանեցի «Լիվերպուլ», ոչ ոք չէր սիրում ֆուտբոլիստներին, ոչ ոք չէր սիրում թիմը, նույնիսկ «Լիվերպուլի» ֆուտբոլիստները իրենք չէին սիրում թիմը։ Բայց ես այլ կարծիք ունեի։ Ինձ դուր էին գալիս այդ տղաները, ինձ դուր էին գալիս Ֆիրմինոն, Բենտեկեն, Օրիգին, Հենդերսոնը, նույնիսկ եթե լսում էի միայն քննադատություն։
Ես տեսա ուժեղ միջուկ, տեսա ֆուտբոլիստներ, ովքեր ցանկանում էին քրտնաջան աշխատել։ Գիտեի, որ չեմ հայտնվի այնպիսի վայրում, որտեղ ամեն ինչ փայլում է ինչպես թանկարժեք քարեր», – Կլոպի խոսքերը մեջբերել է Anfield Edition-ը։