Գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը չի բացառել «Բարսելոնա» տեղափոխվելու հնարավորությունը։
Կատալոնական ակումբը մարզում է Հանս-Դիտեր Ֆլիկը, որի ղեկավարությամբ 36-ամյա ֆուտբոլիստը նախկինում երկու մրցաշրջան խաղացել է «Բավարիայում»։
«Ես կարող եմ պատկերացնել իմ ապագան «Բարսելոնայում»։ Եթե Հանսի Ֆլիկը, ով ինձ շատ լավ է ճանաչում, զանգահարեր ինձ, և ես հավանեի «Բարսելոնայի» նախագիծը, ես կարող էի պատկերացնել նմանատիպ մի բան։ Սա բարձրակարգ ակումբ է, որտեղ դու գիտես, թե ինչ են քեզնից սպասում», – հարձակվողի խոսքերն է մեջբերում Blickpunkt Sport-ը։