«Բավարիան» երկարաձգել է պայմանագիրը Վենսան Կոմպանիի հետ

«Բավարիան» հայտարարել է գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանիի հետ պայմանագրի երկարաձգման մասին։

Ակումբի մամուլի ծառայության տվյալներով՝ կողմերի միջև նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2029 թվականը։

Կոմպանին «Բավարիան» գլխավորում է 2024 թվականից։ Նրա գլխավորությամբ ակումբը 2024/2025 մրցաշրջանում նվաճել է Բունդեսլիգան։