Անգլիացի կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը չի վերադառնա որպես «Ռեյնջերսի» մարզիչ։
Sky Sports News-ի տվյալներով՝ ակումբը և մարզիչը հինգշաբթի և ուրբաթ օրերին կառուցողական բանակցություններ են վարել մարզչական պաշտոնի վերաբերյալ։
Աղբյուրի համաձայն՝ Ջերարդը բանակցություններից հետո մերժել է «Ռեյնջերս» վերադառնալու գաղափարը։ Մարզիչը կարծում է, որ հիմա վերադառնալու համար հարմար ժամանակը չէ։
Հիշեցնենք, որ Ջերարդը նախկինում մարզել է «Ռեյնջերսը» 2018-ից 2021 թվականներին։