«Յուվենտուսի» պաշտպան Դանիելե Ռուգանին երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
31-ամյա իտալացու նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։
Ռուգանին «Յուվենտուսի» կազմում հանդես է գալիս 2012 թվականից։ Ֆուտբոլիստը թուրինյան ակումբի կազմում անցկացրած 152 խաղում խփել է 11 գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։