«Լիվերպուլի» պաշտպան և ավագ Վիրջիլ վան Դեյկը մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդից» կրած 2-1 հաշվով պարտությունը։
«Կարծում եմ՝ մենք անփույթ ձևով երկրորդ գոլը բաց թողեցինք։ Մենք շատ աշխատեցինք խաղ վերադառնալու համար և ստեղծեցինք մի քանի հիանալի հնարավորություններ հաղթական գոլը խփելու համար, բայց երբ դու բաց ես թողնում նման երկրորդ գոլը, դա ամենահիասթափեցնող բանն է։
Սա հետաքրքիր ժամանակ է, քանի որ մենք պետք է միասնական լինենք՝ ոչ միայն մենք՝ որպես ֆուտբոլիստներ, այլև ակումբը և երկրպագուները, ովքեր ցանկանում են, որ մենք հաղթենք», – վան Դեյկի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
«Լիվերպուլը» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում 15 միավորով երրորդն է, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 9 միավորով իններորդը։