Խաբի Ալոնսոն պատասխանել է այն կարծիքին, որ «Ռեալ Մադրիդը» կախված է Կիլիան Մբապպեից

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն պատասխանել է այն մտքին, որ թիմը կախված է Կիլիան Մբապպեից։ Մասնագետը համաձայն չէ՝ նշելով, որ բոլոր ֆուտբոլիստները կարևոր են «Արքայական» ակումբի համար։

«Ես չէի ասի, որ «Ռեալ Մադրիդը» կախված է Մբապպեից։ Մենք պարզապես շատ ուրախ ենք, որ նա մեզ մոտ է։ Նա վճռորոշ դեր է խաղում իր գոլերով և խաղին իր մասնակցությամբ։ Բայց նրա գոլերի հետևում կան շատ այլ կարևոր բաներ։ Բոլոր ֆուտբոլիստներն էլ կարևոր են», – ասել է Խաբի Ալոնսոն։

Այս մրցաշրջանում Մբապպեն 14 խաղում խփել է 16 գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։