«Ռեալ Մադրիդի» պաշտպան Դավիդ Ալաբան կրկին վնասվածք է ստացել։
33-ամյա ավստրիացին Լա Լիգայի 9-րդ տուրի՝ «Խետաֆեի» դեմ խաղում մեկնարկային կազմում էր։ Սակայն նա չկարողացավ ավարտել խաղը և փոխարինվեց խաղակեսում։
Ֆուտբոլիստը ցավեր է զգացել աջ ոտքում և դաշտը լքեց՝ ենթադրաբար մկանային ձգվածքով։ Վնասվածքի ծանրության մասին մանրամասները կհայտարարվեն բժշկական զննումից հետո։ Ռաուլ Ասենսիոն փոխարինեց Ալաբային երկրորդ խաղակեսում։
Ավելի վաղ «Ռեալ Մադրիդը» 1-0 հաշվով հաղթեց «Խետաֆեին»։ Խաբի Ալոնսոյի թիմը կրկին գլխավորեց Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։