Խուան Մատան նոր ակումբ ունի

«Մանչեսթեր Յունայթեդի», «Չելսիի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Խուան Մատան նոր ակումբ է գտել։ Նա միացել է ավստրալական «Մելբուրն Վիկտորիին»։

Ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ երկու կողմերը մեկ տարվա պայմանագիր են կնքել։ Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հրապարակվել։

Խուան Մատան 37 տարեկան է։ Նրա նախորդ ակումբը ավստրալական «Վեսթերն Սիդնեյ Ուոնդերերսն» էր։