Սանդրո Տոնալին կարող է վերադառնալ Ա Սերիա

«Յուվենտուսը» հետաքրքրված է «Նյուքասլի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Սանդրո Տոնալիով, ըստ Football Insider-ի։

Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt-ը իտալացու արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։

Սանդրո Տոնալին Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Նյուքասլի» կազմում անցկացրել է ութ հանդիպում՝ խփելով մեկ գոլ։