TBR Football-ի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» հետևում է «Մարսելի» անգլիացի հարձակվող Մեյսոն Գրինվուդի առաջընթացին։
Ըստ աղբյուրի՝ իսպանական գրանդի սկաուտները եկել են դիտելու ֆուտբոլիստի խաղը ֆրանսիական ակումբում։ Կատալոնական ակումբը վաղուց ի վեր Գրինվուդի երկրպագու է։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։
Մեյսոն Գրինվուդը Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում «Մարսելի» կազմում անցկացրել է ութ խաղ՝ խփելով վեց գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։