«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը մեկնաբանել է իր թիմի տնային հաղթանակը «Յուվենտուսի» նկատմամբ Ա Սերիայի 7-րդ տուրում։ Խաղն ավարտվել է 2-0 հաշվով։
«Հաղթանակից հետո ամենակարևորը հպարտությունն է։ Մենք կրկին տեսանք, որ համատեղ աշխատելով և նույն նպատակներին հետապնդելով՝ թիմը դառնում է ուժ, որի հետ պետք է հաշվի նստել։
Պարոն Տուդորը մեծ ակումբի ղեկին է։ Նա ասել է, որ ես գնում եմ բոլոր ֆուտբոլիստներին, բայց գուցե նա պարզապես սխալ է տեղեկացված եղել», – Ֆաբրեգասի խոսքերն է մեջբերում Onefootball-ը։
«Կոմոն» Իտալիայի առաջնությունում իր անպարտելի շարքը երկարաձգել է մինչև հինգ խաղ և յոթ տուրից հետո 12 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վեցերորդ հորիզոնականը։ «Յուվենտուսը» նույնքան միավորով յոթերորդն է։