Հարի Քեյնը խոսել է Ջոբ Բելինգհեմի մասին

«Բավարիա Մյունխենի» կենտրոնական հարձակվող Հարի Քեյնը կիսվել է «Բորուսիայի» կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմի խաղի մասին իր կարծիքով։

«Բելինգհեմը լավ խաղացող է՝ մեծ ներուժով։ Կարծում եմ՝ նա կցանկանար ավելի շատ խաղաժամանակ ստանալ։ Նա լավ ապագա ունի, մենք պետք է շարունակենք քրտնաջան աշխատել», – խաղացողի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը։

20-ամյա անգլիացին այս ամռանը միացել է «Բավարիա» ակումբին։ Կիսապաշտպանի տրանսֆերը «Բորուսիայի» համար արժեցել է 30 միլիոն եվրո։ Բելինգհեմը Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է յոթ խաղ՝ առանց գոլ խփելու։