«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը մեկնաբանել է հարձակվողական կիսապաշտպան Նիկոլաս Պասի խաղը.
«Նիկոն չեմպիոն է։ Ես շատ վստահ եմ նրա ապագայի հարցում։ Նա կարող է հասնել ամեն ինչի, ինչ ուզում է, եթե այսպես շարունակի։ Նա տաղանդ ունի և լավ ֆիզիկական պատրաստվածություն», – Ֆաբրեգասի խոսքերն է մեջբերում DAZN-ը։
21-ամյա արգենտինացին այս մրցաշրջանում Սերիա Ա-ում անցկացրել է յոթ խաղ, խփել չորս գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։ Պասի պայմանագիրը «Կոմոյի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։ «Ռեալ Մադրիդի» շրջանավարտը, ինչպես սպասվում է, կվերադառնա Մադրիդ մրցաշրջանի ավարտից հետո