«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստը, որը մրցաշրջանի մեկնարկային ութ խաղում երեք տարբեր մրցաշրջանում խփել է 10-ից ավելի գոլ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
25-ամյա նորվեգացին նույն արդյունքին էր հասել նաև 2022/23 և 2023/24 մրցաշրջաններում՝ յուրաքանչյուրում առաջին ութ տուրում խփելով 11 գոլ։
Ներկայիս առաջնության 8-րդ տուրում Հոլանդի դուբլի շնորհիվ «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթել է «Էվերթոնին»։