«Լիվերպուլի» նախկին մարզիչ Յուրգեն Կլոպը պատասխանել է «Լիվերպուլի» նորեկ Ֆլորիան Վիրցի հասցեին ուղղված քննադատությանը։
«Դուք բոլորդ կզղջաք, եթե Ֆլորիան Վիրցի մասին սխալ բան ասեք։ Նա աներևակայելի տաղանդավոր է», – ասել է Կլոպը Սթիվեն Բարթլեթին «Diary Of A CEO» փոդքասթի ժամանակ։
22-ամյա Վիրցը «Լիվերպուլ» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բայեր Լևերկուզենից»։ Գերմանացի կիսապաշտպանի տրանսֆերը անգլիական հսկային արժեցել է 125 միլիոն եվրո։
Կիսապաշտպանը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 11 խաղ բոլոր մրցաշարերում և կատարել է միայն մեկ գոլային փոխանցում։ Վիրցի պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականը։