Մարոկկոյի մինչև 20 տարեկանների հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ առաջին անգամ դառնալով աշխարհի առաջնության հաղթող։
Չիլիում կայացած եզրափակիչ խաղում մարոկկացիները 2-0 հաշվով հաղթել են Արգենտինայի Մ20 հավաքականին։ Թիմի հաղթանակի գլխավոր հերոսն էր պորտուգալական «Ֆամիլիկաուի» հարձակվող Յասիր Զաբիրին, որը դարձավ դուբլի հեղինակ։
Մրցաշարի լավագույն խաղացողի կոչումը ստացել է անգլիական «Ուոթֆորդի» և Մարոկկոյի թիմի վինգեր Օտման Մաման․ նա 7 խաղում խփել է 1 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։