Պեպ Գվարդիոլա․ «Ես երբեք անհարգալից չեմ վերաբերվի Էդերսոնին»

Լրագրողները խնդրել են Խոսեպ Գվարդիոլային համեմատել ընթացիկ դարպասապահ Ջանլուիջի Դոննարումային իր նախորդի՝ Էդերսոնի հետ։ Իտալացի դարպասապահը փոխարինեց բրազիլացուն այս մրցաշրջանի սկզբում։ Նորեկը արդեն արժանացել է բազմաթիվ գովեստների, այդ թվում՝ հենց իսպանացի մարզչի կողմից, սակայն Գվարդիոլան ընդգծել է, որ չի մոռանում նաև Էդերսոնի կարևոր ներդրումը։

«Ես երբեք անհարգալից չեմ վերաբերվի Էդերսոնին․ նա մեր ամենակարևոր դարպասապահներից մեկն էր վերջին տասը տարիների ընթացքում։ Նա մեծ դեր է ունեցել թիմի հաջողություններում և մեզ պարգևել է անմոռանալի պահեր։ Բայց Դոննարումման ավելի բարձրահասակ է, ինչպես Հոլանդը՝ Ագուերոյից։ Ջիջիոյի բարձրությամբ երկար փոխանցումները վերցնելու կարողությունը մեզ լրացուցիչ առավելություն է տալիս։ Սակայն դա միայն ֆիզիկական տարբերության պատճառով է, ոչ թե որակների», — ասել է Գվարդիոլան։

Երեքշաբթի օրը «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայում կհանդիպի «Վիլյառեալին»։