«Լիվերպուլի» նախկին խաղացող Ջեյմի Կարագերը նշել է, որ «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը պետք է մնա պահեստայինների նստարանին առաջիկա խաղերի համար։
«Լիվերպուլը» երկու արտագնա խաղ ունի՝ Չեմպիոնների լիգայի խաղ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ, ապա՝ Պրեմիեր լիգայի խաղ «Բրենտֆորդի» դեմ։
Ես չեմ կարծում, որ Սալահը պետք է մեկնարկային կազմում լինի, նա ոչ մի խաղում չպետք է լինի մեկնարկային կազմում», – ասել է Կարագերը Sky Sports-ին։
Մասնագետի խոսքով՝ Սալահը կարևոր է «Լիվերպուլի» համար տնային խաղերում, երբ թիմը գերիշխող է։ Սակայն, հաշվի առնելով նրա ներկայիս մարզավիճակը, եգիպտացին չպետք է խաղա տնից դուրս, ընդգծել է Կարագերը։ Այս մրցաշրջանում 33-ամյա Սալահը բոլոր մրցաշարերում անցկացրել է 11 խաղ՝ խփելով երեք գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։